ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության եւ ՉԺՀ-ի կառավարությունների միջեւ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար մուտքի փոխադարձ վիզաների չեղարկման մասին համաձայնագրի վավերացման» օրենքի նախագծի քննարկման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը նշեց, որ Հայաստան այցելած չինացիների թիվը 2019թ․ հունվար-հոկտեմբերին ավելացել է 6050 մարդով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ գերազանցելով 14 հազար ցուցանիշը։
Նա նշեց՝ 2018թ․ հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել Չինաստանի 8430 քաղաքացի, իսկ Հայաստանից Չինաստան՝ 8450 մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը