Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը և Վանեցյանի հետ ինստագրամյան էջում լուսանկար հրապարակել։
«Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է։ Չնայած երիտասարդ տարքիին` Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա շարունակաբար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԱԾ-ում, իսկ 2018 թվականից ղեկավարել է կառույցը։ Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագովը։ Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն և հաջողություններ»,- գրել է Կադիրովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը