Երևանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հարց ուղղեց այն մասին, թե որքան է արժեցել Գորան Բրեգովիչին Երևան հրավիրելը բյուջեի վրա:
«Որքան է հոնորարը Բրեգովիչի եւ ինչպես եք որոշել, որ Ամանորի գիշերը մեզ մոտ հյուրընկալվեր Բրեգովիչը եւ ոչ մեկ ուրիշը: Չհաշված այն, որ Բրեգովիչը աշխարհահռչակ ու տաղանդավոր երաժիշտ է, սակայն հայ հանրության համար ոչ այնքան հայտնի»,-նշեց ավագանու անդամը։
Ի պատասխան՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց՝ տեղյակ չէ հոնորարի չափից, քանի որ ընկերությունն է կազմակերպում Բրեգովիչի ելույթը եւ ընդհանուր արժեքի մեջ թե որքան է կազմում հոնորարաը, առանձին նշել չի կարող. «Եթե կարիք կա, գրավոր կարող եք դիմել, կպատասխանենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը