29 11 2019

Թանկյանն ընդունել է վարչապետի՝ ամսական 23 դոլար նվիրաբերելու մարտահրավերը

Թանկյանն ընդունել է վարչապետի՝ ամսական 23 դոլար նվիրաբերելու մարտահրավերը

System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելու մարտահրավերը: Ֆեյսբուքյան իր էջում Թանկյանը տեղեկացրել է․

«Սույնով ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը «Հայաստան» հիմնադրամին (https://www.himnadram.org/en/donate) ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելու վերաբերյալ»,- նշել է նա՝ նվիրաբերություն կատարելու մարտահրավեր նետելով պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին և թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ Վահե Բերբերյանին:

Թանկյանը նշել է, որ ավելի արդյունավետ կլինի հանգանակություն կատարել մեծ թվով մարդկանցով՝ նվիրաբերելով քիչ քանակությամբ գումար, քան հակառակը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետը դիմել էր Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ