Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 28-ին, աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարության պաշտոնական կայքից։
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Արտակ Դավթյանը եղել է հյուսիս-արեւելյան եւ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, ծանոթացել կատարված եւ դեռեւս ընթացքի մեջ գտնող աշխատանքներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը