Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում որոշեց «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» համար ծննդատան նոր մասնաշենք կառուցելու նպատակով Գյումրիի Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում գտնվող 0,21124 հա հողամասի շուկայական արժեքի գնահատումից հետո այն, որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքի չափով ներդնել հիվանդանոցի կանոնադրական կապիտալում։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ ՀՀ կառավարության ներկայացված որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Շիրակի մարզում ներկայում գործող «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ։
Առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունքն է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ հողահատկացումը, ինչի արդյունքում կմեկնարկեն շենքի կառուցման նախագծանախահաշվածին փաստաթղթերի մշակման, իսկ այնուհետեւ նաեւ շինարարական աշխատանքները։ Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։
Շինարարական աշխատանքները կսկսվեն 2020 թվականին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը