Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունը՝ Atlas Global-ը, հայտարարել է բոլոր ուղղություններով թռիչքները դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է «Միլլիյեթ»-ը։:
Չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը: Պատճառը Թուրքիայում տնտեսական վայրիվերումների պատճառով ընկերության ֆինանսական խնդիրներն են։
Ավիաընկերությունն այս մասին տեղյակ չի պահել ավիատոմսեր վաճառող ընկերություններին, և շատ ուղևորներ, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիներ, մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ չկարողանալով գալ Հայաստան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը