27 11 2019

Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել. Քաղաքապետարանի պարզաբանումը

Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել. Քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել, պարզապես տեղն է փոխվել։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությանը, թե արգելվել է այս տարի անցկացնել Սուրբծննդյան տոնավաճառը:

Այս տարի Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է Հանրապետության Հրապարակին հարակից հատվածում՝ Երևանի 2750-ամյակի այգում:

Իսկ Հյուսիսային պողոտայում, որտեղ վերջին տարիներին անցկացվել է Սուրբծննդյան տոնավաճառը, այս անգամ տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ