Անձնագրային և վիզաների վարչության կողմից նախատեսվում է շրջանառության մեջ դնել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում անձը կարող է տվյալ պետություն մուտք գործել նաև նույնականացման քարտով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Այն քաղաքացու համար առավել շահեկան է, քանի որ նույնականացման քարտի պետական տուրքը 3.000 դրամ է և առավել դիմացկուն, իսկ հին նմուշի անձնագրի պետական տուրքը ընդհանուր 10 տարվա օտարերկյա պետությունում վավերականության նշումով՝ 11.000 դրամ»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը