26 11 2019

Ուսանողները վերսկսել են դասադուլը

Ուսանողները վերսկսել են դասադուլը

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրինագծի դեմ բողոքող` ԵՊհ հայ բանասիրության և հայոց պատմության ֆալուլտետների ուսանողները նոյեմբերի 26-ից վերսկսել են դասադուլները: Նրանք նշել են, որ դասադուլը անժամկետ է, բացի այդ պատրաստվում են նաև նստացույց անել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատաաենյակի առջև:

Ուսանողների խոսքով՝ ռեկտորի ԺՊ-ն չի ցանկանում իրենց բողոքի ձայնը լսել, շարունակում է անտեսել, մինչև շարժումը կմարի:

Նշենք նաև, որ ուսանողները բացականեր են ստացել դասերին չհաճախելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ