21 11 2019

Տիգրան Ավինյանը՝ կանանց հարցերով խորհրդի նախագահ

Տիգրան Ավինյանը՝ կանանց հարցերով խորհրդի նախագահ

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Խորհուրդը ստեղծվում է կանանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց հավասարության ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով։ Խորհրդի կազմում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, փոխնախարարներ և այլ պաշտոնյաներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ