21 11 2019

Գեղարքունիքում շուրջ 100 անասուններ են սատկել

Գեղարքունիքում շուրջ 100 անասուններ են սատկել

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ, ներսում կան անասուններ եւ կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 22:06-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 22:20-ին եւ 01:07-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս մեկական մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 20 փրկարար ծառայող:

Ողջ գիշեր իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ի առավոտյան ժամը 09:39-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հրշեջները գյուղացիների հետ, կարելի է ասել՝ ողջ գյուղի բնակիչներով, ժամեր շարունակ եւ մինչեւ այժմ պայքարում են հսկայական անասնագոմում առաջացած կրակի դեմ:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ առաջացած կրակի պատճառով անասնագոմում սատկել են 40 խոշոր եղջերավոր անասուն, մինչեւ 1 տարեկան 17 հատ հորթ, 13 ոչխար, 5 խոզ, 5 ուլ, 1 ձի, 20-ից ավելի հավ:

Ամբողջովին ոչ պիտանի է դարձել անասնագոմում կուտակված մոտ 3500 հակ անասնակերը:

Նշված անասնագոմում առաջացած հրդեհի պատճառով գյուղի որոշ հատված ժամանակավորապես հոսանքազրկվել է:

Սատկած կենդանիներն ու խոտը պատկանում են Սեմյոնովկա գյուղի բնակիչ Հայրապետ Քոչարյանին եւ Ծովագյուղ գյուղի բնակիչ Ռազմիկ Նիկողոսյանին, ովքեր վարկով վերցրած գումարները ներդրել էին անասնապահության մեջ:

Փաստի առթիվ ոստիկանության Սեւանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու հրդեհի պատճառներն ու գյուղացիների կրած վնասի չափը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ