19 11 2019

Մեզնից ինչ-որ մեկի կալանավորվելիս շարքերը չեն նոսրանում․ Սարգիս Օհանջանյանի նամակը բանտից

Մեզնից ինչ-որ մեկի կալանավորվելիս շարքերը չեն նոսրանում․ Սարգիս Օհանջանյանի նամակը բանտից

ՀՀ երկրորդ նախագահի աջակից Սարգիս Օհանջանյանը բանտից նամակ է գրել

«Երկար լռությունից հետո որոշեցի գրել... Ողջույն իմ գաղափարակից ընկերներ ջան: Ճիշտ է, ես հիմա գտնվում եմ ապօրինի անազատության մեջ, բայց վստահ եմ, որ դուք շարունակում եք մեր պայքարը հանուն արդարության, հանուն մեր վառ ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության: Մեր պայքարը արդար է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Մերօրյա իշխանությունների որդեգրած քաղաքականությունը չի կարող երկար կյանք ունենալ: Նրանք այսպիսի քայլերով փորձում են մեզ լռեցնել, կոտրել մեզ, որը չի հաջողվի, քանի որ մեր կամքն անկոտրում է: Նմանատիպ քաղաքականություն վարելով` ներկայիս իշխանությունների միակ և առաջնային խնդիրը պետք է լինի նոր բերդեր և կալանավայրեր կառուցելը, քանի որ եղածներն այլևս բավարար չեն լինելու մեզ բոլորիս ձերբակալելու և ապօրինի կալանքի տակ պահելու համար: Մեր շարքերը օրեցօր համալրվում են: Մեզնից ինչ-որ մեկի կալանավորվելիս շարքերը չեն նոսրանում, այլ հակառակը` գնալով ավելանում են: Պի’նդ եղեք, իմ գաղափարակի’ց ընկերներ, միևնույն է գալու է այն օրը, երբ մենք նորից կմիանանք ձեզ և միասին կշարունակենք մեր պայքարը, որը միայն մեկ վերջաբան կարող է ունենալ` դա հաղթանակն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ