ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։
Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և քաղաքացին արդեն իսկ նոյեմբերի 19-ի առավոտյան կլինի Հայաստանում:
Նոյեմբերի 16-ին Նոր-Հաճըն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում հայտնաբերվել է 5 քաղաքացու դի: Ավելի ուշ պարզ է դարձել, որ 5 քաղաքացու մահվան պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքը:
Մահացածներից մեկը 77 տարեկան էր, 4-ը՝ անչափահաս:
Armlur.am-ի տեղեկություններով՝ անչափահասների հայրը բնակվում է Ուկրաինայում: Նա, տեղեկանալով ողբերգության մասին, փորձել էր վերադառնալ Հայաստան, սակայն չէր լրացրել միգրացիոն փաստաթուղթը և ձերբակալվել էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը