ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստր Գայանե Քոչարյանը ինստագրամյան էջում շնորհավորել է եղբոր՝ Լևոն Քոչարյանի ծննդյան տարեդարձը։
«Ծնունդդ շնորհավոր իմ արժանապատիվ, խելացի, շատ հավասարակշռված և զուսպ եղբայր։ Երբեք չկորցնես այս հատկանիշներդ՝ ուշադրություն չդարձնելով դժվարություններին և չընկրկելով շուրջդ տեղի ունեցողից:
Հպարտանում եմ քեզնով և շնորհակալ եմ մեր ծնողներին քեզ համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը