16 11 2019

Հաջողությունների կողքին դեռ ահռելի գործ կա անելու․ Արցախի ՄԻՊ

Հաջողությունների կողքին դեռ ահռելի գործ կա անելու․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Քանի որ այսօր ՀՀ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել հանրային ծառայությունների թվայնացման թեմայով՝ ասեմ, որ շատ կարևոր ուղղություն է պետական գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար, և հաջողությունների կողքին դեռ ահռելի գործ կա անելու:

Ես ի սկզբանե մեծ ուշադրություն եմ դարձրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթների թվայնացման վրա, և հիմա արդեն լուրջ հաջողություններ ունենք:

Ավելին, կարող եմ հպարտությամբ փաստել, որ մի քանի լուծումներում առաջամարտիկն ենք Արցախի ու Հայաստանի Հանրապետություններում: Այդ լուծումների մի մասը անտեսանելի է դրսի աչքով, քանի որ աշխատակազմի ներքին կառավարմանն է վերաբերում, սակայն մի քանի կարևոր լուծում տեսանելի կլինի և ուղղակիորեն առնչվում են քաղաքացիներին...

Մանրամասները՝ առաջիկա օրերին՝ հերթով, շարքով, կարգով»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ