13 11 2019

Հեղափոխությունից հետո ավելի շատ երեխաներ են ծնվել. ՀՀ վարչապետ

Հեղափոխությունից հետո ավելի շատ երեխաներ են ծնվել. ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը:

Եթե անցած տարվա այդ ժամանակահատվաածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյանկների ընթացքում ծնված երեխանիրի թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:

Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահվիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապտկերի ուսումնասիրությունից:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ որպեսզի այդ սպասումները ակներեւ դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:

Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ