«Ներկա գործող օրենքով նույնպես կա սահմանափակում հանրային փակ և կիսափակ վայրերում ծխելու, ուղղակի այս նոր օրենքով մենք մի փոքր ընդլայնում ենք և այն բացերը որոնք առկա էին գործող օրենքում, մենք շտկել ենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը խոսելով ԱԺ հանձնաժողովներում քննարկվող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթից։
Փոխնախարարի կարծիքով Այլ երկրների արդյունավետ փորձն ունենալով և Հայաստանում այն չնեդնել նշանակում է թույլ տալ մարդիկ հիվանդանան, մահանան մի գործոնից, որը կարող էր հեշտությամբ կանխվել։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը