«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի և սոցիալական ցանցերի հրապարակումներից տեղեկացավ, որ Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին (Varduhi Ishkhanyan) զանգահարել են և, ներկայանալով որպես Ոստիկանության 6֊րդ վարչության աշխատակից, նրա ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ հրավիրել են Ոստիկանության բաժին` բացատրություններ տալու։
Վարդուհի Իշխանյանը հրաժարվել է ներկայանալ, որից հետո նրա բնակարան են այցելել անձիք ու շուրջ 15 րոպե պահանջել են բացել բնակարանի դուռը և ինչ֊որ թղթեր ստորագրել։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է խոսքի և ազատ մամուլի ազատության դեմ ուղղված այս գործողությունը։ ՀՀ իրավապահ համակարգին հորդորում ենք պարզել և հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանում տարածել, թե ովքեր են եղել ankakh.com կայքի գլխավոր խմբագրին զանգահարած և նրա բնակարան այցելած անձիք, ինչ նպատակ են հետապնդում և որքանով են իրավաչափ այս գործողությունները
։Միևնույն ժամանակ, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ուշի ուշով հետևում է ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանի շուրջ ստեղծված իրավիճակին և օպերատիվ կարգով հանրությանը տեղեկացնելու է իրադարձությունների զարգացման մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը