Այս դատական նիստը լրիվ դեպի ուրիշ կողմ է գնում, քան թե մարտի մեկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 2008 թվականի մարտի մեկին մարմնական վնասվածքներ ստացած զինծառայող, «Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչված Բաբկեն Մկրտչյանը: Նա խոսեց նաև փոխհատուցում ստացած անձանց մասին՝ ասելով, որ նրանցից շատերը այդ օրերին զինվորների վրա քարեր ու վառվող շշեր էին նետում, այսօր ներսում նստած գոռգոռում են: Նա խոստացավ այդ մասին ավելի մանրամասն խոսել առաջիկայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը