02 11 2019

Միջադեպ՝ «Սատանիստական» որակված ներկայացման ժամանակ

Միջադեպ՝ «Սատանիստական» որակված ներկայացման ժամանակ

Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում միջադեպ գրանցվեց։ ՀԿ-ների ներկայացուցիչները սկսեցին վանկարկել ամոթ, ամոթ», իսկ հետո մի երիտասարդ, ով ներկայացավ Նարեկ Սարգսյան անունով, փորձեց «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա: Նա պնդում էր, որ ներկայացման մասնակիցները «սատանիստներ» են։  «Իմ երկրում սատանիստական երեւույթ չի լինելու: Ես պայքարելու եմ, ինչքան ուզում եք բռնեք»,-նշեց նա, որից հետո քաղաքացուն բերման ենթարկեցին։

Ներկայացման դեմ քաղաքացիները հայկական ազգային երաժշտություն միացրին և սկսեցին պարել:

«Հուզանք ու զանգը» նախագծի կազմակերպիչների փոխանցմամբ՝ այն հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Նախօրեին որոշ ՀԿ-ներ բոյկոտել էին նրանց փորձը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ