31 10 2019

Արցախում ամփոփել են զորահավաքը

Արցախում ամփոփել են զորահավաքը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի մոտ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հանդիպում՝ այն նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին:

Անդրադարձ է եղել տարածքային և  տեղական ինքնակառավարման մարմինների և ՊԲ փոխգործակցությանն առնչվող հարցերի:

Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը:

Պետական նախարարը ուշադրություն է հրավիրել ընթացքում ի հայտ եկած որոշ կազմակերպա-իրավական խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ պետք է տարվեն նպատակային, հասցեական աշխատանքներ:

Հանդիպմանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկայացրել է ռազմավարական զորավարժությանը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները: Առանձին զեկույցներով հանդես են եկել շրջանների վարչակազմերի պատասխանատուները:

Վերջում բանակի հրամանատարը կարևորելով զորավարժությանն ընդգրկված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ խրախուսել է վարչակազմերի ղեկավարներին զորահավաքը բարձր մակարդակով անցկացնելուն օժանդակելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ