Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- հայտնել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը