29 10 2019

Պատգամավորներն այցելել են Վերին Լարս և Վլադիկավկազ

Պատգամավորներն այցելել են Վերին Լարս և Վլադիկավկազ

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ՝ ՄիքայելՄելքումյանը, Արմեն Փամբուխչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Էդվարդ Անդրեասյանն այցելել են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարս: Այս մասին հայտնում են Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գրասենյակից:

Պատգամավորները ծանոթացել են «Վերին Լարս» հսկիչ-անցակետի մեքենաների արդեն իսկ հայտնի մեքենաների կուտակումների խնդրին։ Այնուհետև ուղևորվել են դեպի Հյուսիսային Օսիայի Հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազ, այցելել են տեղի խորհրդարան՝ ունեցել են համակողմանի քննարկում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար այս կարևոր հարցի շուրջ։

Քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների և գալիք աշխատանքների շնորհիվ առևտրատնտեսական հարաբերություններին կհաղորդվի նոր որակ և բարձր արդյունավետություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ