25 10 2019

Ինքնավնասում՝ ապամոնտաժումների պատճառով

Ինքնավնասում՝ ապամոնտաժումների պատճառով

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով իրեն վնասել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Թադևոս Մ.-ն (ծնված 1976 թ.) իրեն պատկանող ծաղկի կրպակն ապամոնտաժելու պատճառով փորձել է ինքնասպան լինել:

Քաղաքապետարանի առևտրի վարչության պետի հետ բանակցությունների արդյունքում կանխվել է ինքնասպանության փորձը.  Թադևոս Մ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ