25 10 2019

Զորամասը լքած զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության. ՊՆ

Զորամասը լքած զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ժամկետային զինծառայողի զորամասը լքելուն:

«Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:

Նշենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն մի քանի օր է, ինչ ժամկետային զինծառայողներից մեկն ինքնակամ լքել է զորամասը և նրանից որևէ լուր չկա: Այս մասին Shamshyan.com է ահազանգել զորամասը ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն, խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ