25 10 2019

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված նյութը պայթյունավտանգ չէ

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված նյութը պայթյունավտանգ չէ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 23:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Հոգեբանական խորհրդակցության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

2-րդ հարկի մուտքի դռան մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով անհայտ պարունակությամբ զանգված:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները տոպրակը տեղափոխել են ավտոկայանատեղի (շենքից մոտ 50 մ հեռու):

Նախնական զննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը պայթյունավտանգ չէ:

Ժամը 23:39-ից 00:25-ը փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ