Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Yerevan.Today-ի խմբագրությունում կատարված խուզարկությանը՝ այն որակելով ճնշում ԶԼՄ-ի վրա։
Մելիքյանը նշեց, որ դա անսպասելի երևույթ էր, նաև աննխադեպ, չի հիշում վերջին տասնյամյակում նման իրադարաձություն: Նա նշեց, որ Քննչական կոմիտե հարցում էին ուղարկել՝ խնդրելով տրամադրել առգրաված տեխնիկայի փորձաքննության արդյունքները. եթե գաղտնիք կա փակել, ոչ գաղտնի մասերը տրամադրել:
«Ստացանք պատասխան, որ փորձաքննության արդյունքում քննությանը հետաքրքրող որևէ տվյալ չի հայտնաբերվել: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հոսանքի է հարում կամ չի հարում Yerevan.today-ը, այդ բիրտ քայլը, որ կիրառվեց խմբագրության նկատմամբ, ոչ այլ ինչ էր, քան ճնշում լրատվամիջոցի վրա»,- ասաց Ա. Մելիքյանը՝ հավելելով, որ տեխնիկայի առգրավումը, ամիսներով պահելը խոսում է այն մասին, որ լրատվամիջոցի վրա ճնշում է գործադրվել, այն մարդիկ, որոնք այդպիսի հրաման են տվել, որոնք իրենց լիազորությունների սահմանների անցել են, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը