22 10 2019

Ազգային ժողովից անգամ Արարատ Միրզոյանն է ամաչում



 Այսօր՝ հոկտեմբերի 22-ին Ազգային ժողով էին այցելել և նիստին հատուկ ամբիոնից հետևում էին Նորատուս և Գանձակ գյուղերի դպրոցների աշակերտները:

Ողջունելով աշակերտներին Արարատ Միրզոյանն ասաց․ «Նիստերի դահլիճի պատկերը, ցավոք, այնքան էլ ուրախալի չէ աշակերտների և ուսուցիչների համար»։

Ազգային ժողովի նախագահը նկատի ուներ պատգամավորների դատարկ աթոռները։

Նշենք, որ նիստերի դահլիճում բացի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանից և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից, ներկա էր միայն մի քանի պատգամավոր:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ