Հոկտեմբերի 17-ին Կառավարությունում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և զոհված զինծառայողների հարազատների հանդիպումը: Սևազգեստ մայրերը ներկայացրեցին իրենց պահանջները, մասնավորապես նրանք դեմ են Զինծառայողների ապահովագրման ֆոնդի հաշվին իրենց հատկացումներ անելուն: Նիկոլ Փաշինյանը հորդորեց սպասել, քանի որ ոչ մի երկրում բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվում, նա օրինակ բերեց ճանապարհների ասֆալտապատման խնդիրը, ինչը վրդովեցրեց «Զինվորի Մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանին:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը