16 10 2019

«Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով բարձրացնում է տոմսերի գները

«Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով բարձրացնում է տոմսերի գները

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դուստր ընկերություն «Պոբեդա»-ն ձմեռային չվացուցակում (հոկտեմբերի 28-ից) 25 եվրոյով բարձրացնում է արտասահմանյան օդանավակայաններից Ռուսաստան կատարվող թռիչքների տոմսերի գինը:  Այս մասին տեղեկացնում է vedomosti.ru-ն:

«Ավիաընկերության մեկ ուղղությամբ միջազգային տոմսի միջին արժեքն անցյալ ձմեռային չվացուցակում եղել է 4500 ռուբլի: Այսպիսով՝ այս տարի տոմսերի գինը բարձրանում է միջինը 40%-ով»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան:

Տոմսերի գնի թանկացումը պայմանավորված է Մոսկվայի քաղաքային դատարանի հոկտեմբերի 8-ի որոշմամբ, ըստ որի ավիաընկերությանն արգելվել է արտասահմանյան օդանավակայաններում ուղևորների գրանցման համար 25 եվրո գանձել:

«Պոբեդա»-ն Ռուսաստանի՝ մեծությամբ 4-րդ ավիափոխադրողն է: Այն թռիչքներ է կատարում 28 միջազգային ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիաընկերությունը վերականգնել է թռիչքները դեպի Գյումրի, որոնք մի պահ չեղարկվել էին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ