08 10 2019

Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ

Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:  Այս մասին հայտնել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ 

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է ԲԿ հետազոտության համար։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արդեն տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու նպատակով։

Գրասենյակի ղիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր է վիրահատեն։

««Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»,–ասել էր նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ