ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին NEWS.am- հետ զրույցում ասել էր Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Բժշկական կենտրոնում ընթացիկ բուժզննում անցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանավայր:
Նշենք, որ երկրորդ նախագահին քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխել նաև սեպտեմբերի 30–ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը