«Եթե մենք զոհված զինծառայողների ընտանիքների համար գումար չունենք, ապա այդ 365.000 ԱՄՆ դոլար որտեղ՞ից ունենք, որ միանգամից ԱՄՆ ենք գնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ասաց «Զինվոր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Նրա կարծիքով՝ այդ գումարով հնարավոր էր մի քանի սոցիալապես անապահով ընտանիքների խնդիր լուծել․ «Մենք ասֆալտին փռելով բազմաթիվ գումարներ ենք բերել բյուջե, բերեք դա ծախսենք: Ես գումարի տեղը մատնացույց եմ անում՝ մեքենաների մաքսազերծման, կուտակայինի հետ կապված… բավականին գումար կա, բերեք սատար կանգնենք այն մայրերին, որոնց տղաների արյան գնով անկախություն ձեռք բերեցինք: Նրանք այսօր կառավարության աջակցության կարիքն ունեն»,- հայտարարեց Մարգարիտա Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը