26 09 2019

ԱՄՆ-ում չգտնվեց գոնե 1 ընտանիք, որ ցանկանա վերադառնալ Նիկոլի հետ․ գնահատական

ԱՄՆ-ում չգտնվեց գոնե 1 ընտանիք, որ ցանկանա վերադառնալ Նիկոլի հետ․ գնահատական

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․

«Տները մնաց, հետո կծախեն կգան...

ԱՄՆ-ում չգտնվեց գոնե մեկ մեծ հայ ընտանիք, որ «սիրո և հանդուրժողականության» երկիր ցանկանա վերադառնալ Նիկոլի հետ:

Տները էդպես էլ չծախեցին, որ հետ գան:

Եթե գտնվեր գոնե մեկ ընտանիք, Նիկոլը էդ ընտանիքին Հ1-ից մինչև իր էջի ուղիղ եթերը կտրամադրեր:

Բայց, ավաղ, օդի մեջ տված խոստումները շատ արագ պայթեցին: Գոնե մեկ, շատ չէ մեկ ընտանիք իր տուն-տեղը ամերիկաներում թողներ, գար, ի՞նչ տրիումֆ կաներ Նիկոլը: Նման մարդ եթե գտնվեր, երևի Նոբելյան մրցանակ էլ ստանար:

Իսկ ըստեղ մարդիկ էլ արդեն հասկանում են, որ սուտ էր սուտ էս հեքիաթը, բայց մեկ է մարդիկ կան, որ տաս տարի էլ անցնի, մնալու են նիկոլական և հավատալու են, որ մի օր էդ տները կծախեն ու կգան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ