19 09 2019

Զոհված զինծառայողների ընտանիքները սպառնում են հացադուլ սկսել․ բողոքի ցույց



Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են նախաձեռնել արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ։

Նրանք պահանջում են աջակցություն այն համամասնությամբ, որ տրվել է մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում զոհվածներին և վիրավորներին։

Բողոքի ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ