Տավուշում տեղի ունեցած զինծառայողի ինքնասպանության դեպքը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող, 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող ասել, կատարվում է քննություն:
Անդրադառնալով ինքնասպանությունների դեպքերին որպես գլխավոր պատճառ խոսնակը համարեց այդ քայլին գնացողի ու նրան դրդողի, նրա վերադասի կրթադաստիարակչական և արժեհամակարգային խնդիրը. «Իրականում այս ամենը հանրային քննարկման բան չի, չեմ ասում` թաքուն է պետք անել, բայց մի ամբողջ կոնֆերանսի թեմա է դա»,–ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը