13 09 2019

Պաշտպանության նախարարությունում ստեղծվելու է հատուկ նոր մարմին. ՊՆ խոսնակ



Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համագործակցությունը, ասաց. «Հիմնադրամի գործունեության մասով նախարարությունը օրենքի մի նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել, ինչը թույլ կտա մեզ հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում հակառակորդի անմիջական գործողություններից զոհված, հաշմված զինծառայողներին, այլ նաև՝ ոչ առաջնագծում, որովհետև ունենք մասնակի, քիչ դեպքեր, երբ զոհեր և վիրավորներ են եղել ռմբակոծության, հրետակոծության արդյունքում»:

Նա նշեց, որ ի սկզբանե հիմնադրամի կանոնադրության մեջ սա հաշվի առնված չէր, բայց քննարկումների արդյունքում եկան եզրակացության, որ այստեղ ևս պետք է փորձել հնարավորություն տալ:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ