Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ ծուխը տարածվել է 3-րդ և 4-րդ հարկեր: Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ` մինչև ծխի դադարելը:
Հիշեցնենք, որ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել, որը հաջողվել էր մարել միայն օգոստոսի 16-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը