02 09 2019

Մանվել Գրիգորյանն արդեն ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ. Պաշտպան



«Մանվել Գրիգորյանի վիճակի վերաբերյալ մեկ բառով կբնորոշեմ՝ իրավական բեսպրեդել: Դեռ Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորված հանձնաժողովի բժիշկներն ահազանգեցին, որ կա հիվանդությունների բացասական դինամիկա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այնուհետև Նաիրի ԲԿ-ում ևս արձանագրեցին, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դեռ 1-2 ամիս առաջ Մանվել Գրիգորյանի հետ կապված ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի արդյունքն ու ֆինիշը դեռ չի երևում:

«Միջգերատեսչականհ հանձնաժողովի բժիշկները ևս արձանագրեցին բացասական դինամիկա վերջին մեկ տավա ընթացքում: Սակայն դրանից անորոշ է, թե երբ է միջգերատեսչական հանձնաժողովը իր համապատասխան եզրակացությունը տալու, իսկ այս ընթացքում Գրիգորյանի վիճակը ժամ առ ժամ վատանում է»,- նկատեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ