29 08 2019

Վարչապետի հետ կապված բոլոր հույսերը մարել են. բողոք



Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների սևազգեստ մայրերը բողոքով դարձյալ կառավարության մոտ էին եկել.

«Եթե մենք այսօր կանգնած ենք այստեղ, ապա ոչ մի հարց չի լուծվել»,- լրագրողներին ասաց զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը։

Սևազգեստ մայրերը պնդում են, որ պայքարելու են մինչև իրենց երեխաներին սպանողներն արժանի պատիժը ստանան. «Մենք մեծ հույսեր ունեինք  Նիկոլ Փաշինյանի հետ, բայց հույսը քիչ-քիչ մարում է, թող Փաշինյանը թույլ չտա, որ մեր հույսը մարի։ Ընենց չի, որ նա մեզ կկարողանա խաբել, մեզ ինը տարի չեն կարողացել խաբել»,-ասաց զոհված զինծառայողի մայրը։

Սևազգեստ մայրերը նաև նշեցին, որ զարմացած են վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի պահվածքից, քանի որ վերջինս որևէ կերպ չի ցանկանում ժամանակ տրամադրել և իրենց հետ հանդիպել:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ