29 08 2019

Նիկոլը թող իր տերերին ասի, որ չի ստացվում, հայ ազգը խայծը կուլ չի տա. Գուրգեն Եղիազարյան



«Այս տղան այդպես էլ չհասկացավ, որ Ամուլսարը հայ ազգի սիրտն է, ինչ ասում են, միևնույն է, իր ճանապարհով է գնում, որը միգուցե տաճար չի տանում, բայց ուրիշ տեղ տանում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական-հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ նկատելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է Ամուլսարի հանքը բացելուն։

«Ըստ տարածվող լուրերի՝ հանդիպում է եղել Ծաղկաձորում, որտեղ Նիկոլը իր թիկունքից է խոսել, իր պաշտպանությունից է խոսել: Երկու ձեռքով ղեկը բռնել է և գնում է  Ամուլսարի և հայ ազգի ոչնչացման։ Արվամոլների պահով (նկատի ունի Ստամբուլյան կոնվենցիան) տեսավ ձեռքը չի կտրելու, հետաձգեց սուսուփուս, բայց մեկ է, նույն ճանապարհով գնալու է»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ