28 08 2019

Ինձ համար Գագիկ Խաչատրյանի գործն ավելի կարևոր է, քան Ամուլսարը. Ալեն Սիմոնյանը



«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագորղների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման հարցին:

Սիմոնյանը նշեց, որ նիստում Ամուլսարի հարցը չի քննարկվել, քանի որ այն ԱԺ օրակարգ չի գալու և այլ մասնագիտական տիրույթում գտնվող հարց է:

« Հիմա դուք ամեն մի պատգամավորից, մի քաղաքական գործչից կարծիք եք վերցնում՝ համադրելով փորձում լուր ստանալ, բայց դրանից հո հարցը չի լուծվում, ոչ էլ ինչ-որ դիրքորոշում է պարզ դառնում: Դա ինտրիգ է՝ լավ վերնագիր գրելու համար», - ասաց Սիմոնյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերում կարծիքին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակավայրում երեկ ԱԱԾ ստուգումները ու երեկոյան Խաչատրյանի ձերբակալումը փորձ է՝ շեղել հասարակությանն Ամուլսարի խնդրից՝ Սիմոնյանը նկատեց.

«Ժպիտով, որովհետև իմ համար ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան՝ Ամուլսարի», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ