Շուշիում «Հաղթանակած» համահայկական հավաքին հյուրընկալվեցին նաև սիրված երգչուհիներ Սիրուշոն, Ալլա Լևոնյանը, Սյուզան Մարգարյանը, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, քառօրյա պատերազմի մերօրյա հերոս Մարատ Պետրոսյանը, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը: Հաշվի առնելով հյուրերի մասնագիտական տարաբնույթ ուղղվածությունը` երիտասարդները հյուրերից յուրաքանչյուրի հետ զրուցեցին իրենց հուզող հարցերի շուրջ` ստանալով սպառիչ պատասխաններ: Տեսնելով երիտասարդների աչքերի փայլնու խանդավառությունը` Աշոտ Մինասյանը հորդորեց․ «Տարերքն ու ռիթմն ուղղորդված տանեք դեպի ձեր նպատակները, Հաղթանակա'ծ սերնդի երիտասարդներ»։
Պահպանելով ազգայինն ու գեղեցիկը` «Հաղթանակած 2019» հավաքում որոշվեց նորաձևության մրցույթի լավագույն ճակատը։ Մասնակիցներին առաջադրված էր ստանալ նորաձև կերպար` պահպանելով ազգայինն ու շեշտադրումը դնելով արմատների պահպանմանը: Ստեղծագործ մտքի արդյունքում ստացվել էին երեք տարբերվող և յուրահատուկ զգեստներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավաթի նախորդ օրերը ամփոփ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը