Արճիս գյուղի բնակիչ, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․
«Ուշադրություն!!!
Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը։Սուրեն Պապիկյան, Վահե Ղալումյան, Vahe Ghalumyan Sipan PashinyanHayk Chobanyan Արճիս գյուղում խմելու ջրի խնդիրը օրհասական է
!!!Շնորհակալություն!!!»։
Հասարակություն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան իր իր էջում գրել է․
«Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում։
Ինչքան մեծ է պատասխանատվությունն այս երեխեքի հանդեպ։
Գյուղի մաքուր, կարմրաթուշ աղբյուրներ։
Մենք մի բան ունենք անելու։ Գնանք խոնարհվենք դեմները՝ որպես հնազանդ ծառա ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը։
Դուք եք տերը մեր երկրի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը