ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում իր ելույթի ժամանակ նշեց, որ եթե պարզվի, որ օդը, ջուրը կամ հողը աղտոտվելու է, Ամուլսարի հանքը չի կարող աշխատել. «Բայց եթե պարզվի, որ միակ խնդիրն այն է, որ պատուհանից մի հատ կռիշ է երեւում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկել»,-ասաց վարչապետը:
Ջերմուկցիներից մեկն արձագանքեց. «Այսօր ունենք փաստ, որ այդ ջրից անասունները չեն սնվում»:
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես ուղիղ եթերում էլ ասացի, որ կգան դա կստուգեն», ապա կատավոր հավելեց. «Օհան էր մեր ընկերոջ անունը: Ես ասացի՝ Օհան, դու հաստատ էդ կովերի վրա հոգեբանական ազդեցություն ես գործել, որ ջուր չխմի: Էնքան եք ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը