«Պոբեդա» ընկերությունը հերքել է Գյումրիում կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ներկայացնելով ընկերության ներկայացուցչի մեկնաբանությունը։
Նրա խոսքով՝ Գյումրիում զննության ժամանակ հայտնաբերվել է պոչային հատվածի վնասվածք, ինչը տեղի է ունեցել երկրորդ շրջան անցնելու ժամանակ, սակայն կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նաեւ նշել է, որ պահեստային օդանավն արդեն մեկնել է Գյումրի հետադարձի թռիչքի ուղեւորների հետեւից:
Հիշեցնենք, որ ՀՀ Քաղավիացիան հայտնել էր, որ գոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը