ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց վարչապետ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը, որը հրավիրվել էր Ամուլսարի հանքի շահագործման հարցով:
«Հանդիպման ընթացքում բոլորի մտահոգությունը նա էր, որ հանկարծ այնպես չլինի, որ մենք սխալվենք: Վարչապետն ուղիղ եթերով կխոսի այդ ամենի մասին»,–ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ հստակ դիրքորոշում դեռևս չկա:
«Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպությունն էլ շուն դառնա, կարևորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բնապահպանական մակարդակի վիճակը»,– հավելեց Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը