16 08 2019

«Պոբեդան» կվերականգնի Հայաստանում ավիատոմսերի վաճառքը

«Պոբեդան» կվերականգնի Հայաստանում ավիատոմսերի վաճառքը

«Պոբեդա» ավիաընկերությունն օգոստոսի 16-ին կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը «Պոբեդա»-ն դադարեցրել էր օգոստոսի 6-ին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:

«Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում նշված է, որ օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»:

«Մենք լիակատար երաշխիք ենք տալիս ապագայում համանման միջադեպերի բացառման համար»,- նշված է նամակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ