Ի պաշտպանություն Ամուլսարի՝ Ջերմուկում հավաք և ավտոերթ է անցկացվել: Այս մասին հայտնել է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ ՔԿ պաշտոնյայի ասուլիսից հետո բնակիչների շարքերում անորոշ վիճակ և լարվածություն է տիրում։ Նրանք պահանջել են մարզպետի ներկայությունը։
«Մինչև այժմ ասել ենք, որ Ջերմուկ քաղաքի բնակչությունն ու ամբողջ խելամիտ հայությունը Ամուլսարի հարցում իր որոշումը կայացրել է, ու ցանկացած փորձաքննություն չի ազդելու մեր որոշման վրա: Մեր որոշումն անփոփոխ է, Ամուլսարը սար կմնա»,- նշեց Ջերմուկի բնակիչներից Շիրակ Բունիաթիանը:
Հիշեցնենք, որ ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը